շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայտնաբերվել են Տվերի մարզում ինքնաթիռի կործանումից զոհվածներից 8-ի մարմինները

Հայտնաբերվել են Տվերի մարզում ինքնաթիռի կործանումից զոհվածներից 8-ի մարմինները

Տվերի մարզում մասնավոր ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են ութ զոհվածների մարմիններ, РИА Новости-ին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։

Ինքնաթիռի ընկնելու պահը ֆիքսվել է տեսանյութով։  Газета.ru-ի փոխանցմամբ՝ միջադեպի ականատեսները հայտնել են, որ ինքնաթիռի կործանումից առաջ երկու ուժեղ հարվածի ձայն են լսել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Դաշնության Տվերի մարզում վթարի է ենթարկվել Embraer բիզնես-ջեթը, որի բոլոր 10 ուղևորները զոհվել են: Զոհերի թվում հիշատակվում է ՄՌԿ Վագների ղեկավար Եվգեի Պրիգոժինի անուն-ազգանունը։

  • Կիսվել: