շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Հայտնաբերվել են Հարավային Կորեայի ՌԾՈւ ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները

Հայտնաբերվել են Հարավային Կորեայի ՌԾՈւ ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները

 Հայտնաբերվել են Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի կործանված ինքնաթիռում գտնվող բոլոր 4 մարդկանց մարմինները։ Այս մասին ասվում է ռազմածովային ուժերի հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
 
Հաղորդվում է, որ զոհվածների մնացած մարմինները ներկայում տարհանվում են դեպքի վայրից։ Նրանց կտեղափոխեն Փհոհանի հիվանդանոց։
Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի ինքնաթիռը կործանվել է այսօր՝ Փոհան քաղաքի Նամգու շրջանի լեռներում։ Ինքնաթիռում եղել է 4 մարդ։ Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը հետաքննում են պարեկային ինքնաթիռի կործանումը և դադարեցրել են Lockheed P-3 Orion մոդելի բոլոր ութ պարեկային ինքնաթիռների թռիչքները:

  • Կիսվել: