երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Հայերը, հույներն ու ասորիները 107 տարի շարունակ արդարություն են պահանջում. «Հունական լուծում» կուսակցության նախագահ

Հայերը, հույներն ու ասորիները 107 տարի շարունակ արդարություն են պահանջում. «Հունական լուծում» կուսակցության նախագահ

Հունաստանի խորհրդարանում ներկայացված «Հունական լուծում» կուսակցության նախագահ Կիրիակոս Վելոպուլոսը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ:  Քաղաքական գործիչը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է.

«1915 թվականի ապրիլի 24-ին սկսվեց Հայոց ցեղասպանությունը: Սպանված հայերն, ինչպես նաև Փոքր Ասիայի և Պոնտոսի հույներն ու ասորիները 107 տարի շարունակ արդարություն են պահանջում։ Եկեք այսօր, երբ աղոթենք մեր տոնական սեղանի շուրջ, հիշենք թուրքական ոճրագործության զոհերին: Քրիստոս հարյավ ի մեռելոց»:

  • Կիսվել: