երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ լիակատար կարգավորման և սահմանի բացման. Ռուբեն Ռուբինյան

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ լիակատար կարգավորման և սահմանի բացման. Ռուբեն Ռուբինյան

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ լիակատար կարգավորման և սահմանի բացման։ Այս մասին CNN Türk-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

«Մենք այսօրվա դրությամբ խոչընդոտներ չենք տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների համար, այսօր պատրաստ ենք սահմանի բացմանը, սակայն այն կախված է թուրքական կողմի քաղաքական կամքից։ Եթե այդ կամքը ունի թուրքական կողմը, այսօր էլ կարող ենք կարգավորել», -ասել է նա:

  • Կիսվել: