ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Հայաստանը մասնակցում է ՌԴ-ում ԵԱԽ լիագումար շաբաթին

Հայաստանը մասնակցում է ՌԴ-ում ԵԱԽ լիագումար շաբաթին

Հայաստանը մասնակցում է Հանցավոր եկամուտների օրինականացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու Եվրասիական խմբի լիագումար շաբաթին։ Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն՝ հղում անելով խմբի մամուլի ծառայությանը:

Միջոցառումն ընթանում է մայիսի 26-ից 30-ը Մոսկվայում: Խմբի բուն կազմում 9 պետություն է՝ Բելառուսը, Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը։

Եվս 17 պետություն, այդ թվում՝ Հայաստանը, և 24 միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններ դիտորդի կարգավիճակ ունեն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: