շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»- ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»- ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունն իր խորին ցավակցությունն ու կարեկցանքն է հայտնում Հայաստանի ժողովրդին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած սարսափելի պայթյունի կապակցությամբ։ Այդ մասին տեղեկանում ենք դեսպանության տարածած հաղորդագրությունից:

«Սգո այս ծանր պահին Ճապոնիայի ժողովուրդն անկեղծորեն կիսում է զոհվածների ընտանիքների վիշտն ու ցավը, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: