շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
«Հայաստանում ներդրումները կարող են հասնել մինչև 4 մլրդ դոլարի»․ ավարտվեց Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան

«Հայաստանում ներդրումները կարող են հասնել մինչև 4 մլրդ դոլարի»․ ավարտվեց Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան ավարտվեց, նա այս պահին գտնվում է Զվարթնոց օդանավակայանում։ ԱՄՆ փոխնախագահին ճանապարհում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Վենսը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանում ամերիկյան ներդրումները կարող են հասնել և անցնել 4 մլրդ դոլարը։

«Բազմաթիվ ներդրումներ կգան Հայաստան Թրամփի և Փաշինյանի կնքած որոշ համաձայնությունների շնորհիվ։ Դրանցից մեկը տվյալների կենտրոնի ստեղծումն է, որն արդեն սկսվել է, և այդ ուղղությամբ ներդրումները կարող են հասնել մինչև 4 միլիարդ դոլարի։ Կստեղծվեն նաև բազմաթիվ աշխատատեղ», - նշեց ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։

  • Կիսվել: