երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայաստանում կայացած ընտրություններն անցել են երկրի օրենսդրությանը համապատասխան. ՌԴ Դաշնային խորհրդի անդամ

Հայաստանում կայացած ընտրություններն անցել են երկրի օրենսդրությանը համապատասխան. ՌԴ Դաշնային խորհրդի անդամ

Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են երկրի ազգային օրենսդրությանը և միջազգային չափանիշների համապատասխան, իսկ դիտորդների կողմից արձանագրված ոչ նշանակալի խախտումները չէին  կարող ազդել քվեարկության արդյունքների վրա: Այս մասին ասել է ՌԴ դաշնային խորհրդի անդամ Վիկտոր Սմիրնովը, հայտնում է TASS-ը։

«Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններն անցել են երկրի ազգային օրենսդրության և միջազգային չափանիշների համապատասխան: Այն ոչ նշանակալի խախտումները, որոնք արձանագրել են միջազգային դիտորդները, տեխնիկական բնույթ են կրել և, անկասկած, չէին կարող ազդել քվեարկության արդյունքների վրա»,- ասել է Սմիրնովը:

Նա ասել է, որ քվեարկության օրն անձամբ այցելել է 17 ընտրական տեղամաս, իսկ ընդհանուր առմամբ ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի դիտորդների խումբը եղել է Հայաստանի մայրաքաղաքի և մարզերի 77 ընտրական տեղամասում: Խորհրդարանականի խոսքով՝ սենատորները հանդիպել են նաև Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարության, մի շարք քաղաքական կուսակցությունների և ընտրական դաշինքների ներկայացուցիչների հետ:

«Քվեարկությանը օրը դրսևորվեց տեղամասային ընտրական հանձնաժողովների և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պրոֆեսիոնալիզմը: Ամենուր, որտեղ մենք եղել ենք, կազմակերպված աշխատանք է իրականացվել, ճշգրիտ կերպով իրացվել է հանրապետության ընտրական օրենսդրությունը»,- նշել է Սմիրնովը:

Նա նաև հավելել է, որ այն ընտրական տեղամասերում, որտեղ իրենք եղել են, ընտրողների բարձր ակտիվություն է եղել, պահվել են երկրում գործող հակահամաճարակային կանոնները՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ:

  • Կիսվել: