ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայ տղամարդը Բելգիայում սպանել է սեփական դստերը

Հայ տղամարդը Բելգիայում սպանել է սեփական դստերը

Բելգիական լրատվամիջոցների փոխանցմամբ, Մուսկրոնում (Բելգիա) ազգությամբ հայ տղամարդը ՝ Գրիգորը, դանակի մի քանի հարված է հասցրել 28-ամյա դստերը՝ Դանիելային: Վերջինս, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը Բիլմոն փողոցում: Հարեւանների փոխանցմամբ, նրանց տանը իսկական ողբերգություն է տեղի ունեցել, իսկ իրենք ականատես են եղել ոստիկանության եւ շտապօգության մեքենաների ժամանմանը:

Aravot.am-ի տեղեկություններով Գրիգորի ազգանունը Մարգարյան է, նա ծնունդով  Աշնակ գյուղից էր: Նրա դուստրը՝ Դանիելան փաստաբան էր:

  • Կիսվել: