երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայ գերիներին տանջողներից մեկն ունի թուրքական առոգանություն․ Լինդսի Սնելլ

Հայ գերիներին տանջողներից մեկն ունի թուրքական առոգանություն․ Լինդսի Սնելլ

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելլh իր թվիթերյան էջում անդրադարձել է վերջին օրե'ին համացանցում հայտնված հայ ռազմագերիների խոշտանգումների տեսանյութին։

«Ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիներին խոշտանգող հերթական սարսափելի տեսանյութն է հայտնվել համացանցում, որպեսզի ԵՄ քաղաքական գործիչները թվիթերում գրեն իրենց խոր մտահոգությունը՝ ադրբեջանական գազի արդյունահանման շուրջ Ալիևի հետ հանդիպումների ֆոնին:

Ուշադրություն. գերիներին տանջողներից մեկն ունի թուրքական (ոչ ադրբեջանական) առոգանություն»,- գրում է Սնելլը։

  • Կիսվել: