շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հատուկ ջոկատայինները գերի են վերցրել ռուս զինվորների խոշտանգումներին մասնակցած երկու ուկրաինացի զինվորականի. Պետդումայի ներկայացուցիչ

Հատուկ ջոկատայինները գերի են վերցրել ռուս զինվորների խոշտանգումներին մասնակցած երկու ուկրաինացի զինվորականի. Պետդումայի ներկայացուցիչ

Հատուկ ջոկատայինները գերի են վերցրել ռուս զինվորների խոշտանգումներին մասնակցած երկու ուկրաինացի զինվորականի: Այս մասին հայտնել է Պետդումայի քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական եւ կրոնական միավորումների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Շամանովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Նրանք, ովքեր խոշտանգումների են ենթարկել մեր զինծառայողներին, երկար չեն ուրախացել, երեք օր անց մեր հատուկ ջոկատայինները գերի են վերցրեցրել այդ սրիկաներին։ Այսօր նրանք, ոտքերն ընկած, գթություն են խնդրում՛՛:

Ըստ Շամանովի՝ երկու գերեվարվածներն էլ Խարկովի ՛՛Մետալիստ՛՛ ֆուտբոլային ակումբի երկրպագուների խմբի անդամ են, ինչպես իրենք են հայտնել առաջին հարցաքննությունների ժամանակ։ Խոսքը Ուկրաինայի քաղաքացիներ ՛՛Չիլի՛՛ մականունով Սերգեյ Վելիչկոյի եւ Կոնստանտին Նեմիչեւի մասին է։

Նշվում է, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները եւ ՌԴ Պաշտպանության նախարարությունը դեռեւս չեն հայտնել կալանավորման մասին։ 

ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է հետաքննել դեպքի հանգամանքները։

  • Կիսվել: