Հասանովը մեկնում է Թուրքիա
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այսօր մեկնում է Թուրքիա, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նախարարը կհետեւի «Անատոլիական արծիվ – 2023» զորավարժություններին Քոնիայի «Անատոլիական արծիվ» ուսումնական կենտրոնում։
Զորավարժություններին, որոնք մեկնարկել են ապրիլի 27-ին, մասնակցում են Ադրբեջանի ՌՕՈւ զինծառայողներն ու ավիացիոն միջոցները։