կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հարևանների հետ Իրանի առևտուրը վերջին 5 ամսում կազմել է ավելի քան 20 միլիարդ դոլար. ԻԻՀ մաքսատան ներկայացուցիչ

Հարևանների հետ Իրանի առևտուրը վերջին 5 ամսում կազմել է ավելի քան 20 միլիարդ դոլար. ԻԻՀ մաքսատան ներկայացուցիչ

ԻԻՀ մաքսատան ներկայացուցիչը հայտարարել է, որ վերջին հինգ ամսում Իրանը հարևանների հետ իրականացրել է ավելի քան 20 միլիարդ դոլարի առևտուր, գրում է parstoday.com-ը:

Սեյեդ Ռուհոլլահ Լաթիֆին ասել է. «Վերջին 5 ամսում Իրանի և հարևան 15 երկրների միջև փոխանակվել է ավելի քան 33 միլիոն 33 հազար տոննա՝ 20 միլիարդ 636 միլիոն դոլար արժողությամբ ապրանք»։

Լաթիֆին հավելել է, որ Իրանի ոչ նավթային արտաքին առևտուրը հարևան 15 երկրների հետ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 24 տոկոսով։

Իրանի 13-րդ կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունը հարևանների հետ տնտեսական ու քաղաքական հարաբերությունների ամրապնդումն է՝ տարածաշրջանում տնտեսական ու քաղաքական անվտանգության ապահովման նպատակով։

 

  • Կիսվել: