Հարավային Օսիայում փակվել են ընտրատեղամասերը. 18:00-ի դրությամբ ընտրողների մասնակցության հայտը կազմել է 70.8 տոկոս
Հարավային Օսիայում փակվել են ընտրատեղամասերը: Նշենք, որ այսօր անցկացվել են նախագահի ընտրություններ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ, ըստ ԿԸՀ-ի տվյալների, 18:00-ի դրությամբ՝ ընտրողների մասնակցության հայտը կազմել է 70.8 տոկոս:
Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու՝ երկրի գործող ղեկավար, 4-րդ նախագահ Անատոլի Բիբիլովը, ՛՛Նիխաս՛՛ կուսակցության առաջնորդ Ալան Գագլոեւը, խորհրդարանի նախկին պատգամավոր Դմիտրի Տասոեւը, պատգամավոր Գարի Մուլդարովը եւ խորհրդարանի փոխխոսնակ Ալեքսանդր Պլիեւը: