երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հարավային Օսիայի խորհրդարանը քննարկում է Ռուսաստանին միանալու հարցը

Հարավային Օսիայի խորհրդարանը քննարկում է Ռուսաստանին միանալու հարցը

Հարավային Օսիան կարող է միանալ Ռուսաստանին: Այս հարցը ներկայումս քննարկվում է երկրի խորհրդարանում: Այս մասին հայտարարել է հանրապետության խորհրդարանի նախագահ Ալան Ալբորովը։

«Բոլոր այս հարցերը  մենք քննարկում ենք Ռուսաստանի Դաշնության հետ սերտ համակարգմամբ՝ հաշվի առնելով մեր երկկողմ հարաբերություններն ու պայմանավորվածությունները», -«Ռիա նովոստի»-ի հետ զրույցում ասել է Ալան Ալբորովը։ Նա նաև ընդգծել է, որ իրենք համատեղ արտաքին քաղաքականություն են վարում:

 

Ալբորովն ընդգծել է, որ հենց Հարավային Օսիան վերջնականապես որոշի անդամակցության իր ընտրությունը, հանրապետությունն անմիջապես կընդգրկվի Ռուսաստանի Դաշնության կազմում։

Դեռևս 2023 թվականին Հարավային Օսիայի ղեկավար Ալան Գագլոևը խոսել է Ռուսաստանին հնարավոր անդամակցության մասին։ Նույն տարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է հնարավոր ամբողջական աջակցությունը ցուցաբերել տարածաշրջանին։

  • Կիսվել: