երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հարավային Կորեայի նախագահը չի ընդհատել իր արձակուրդը Նենսի Փելոսիի հետ հանդիպման համար

Հարավային Կորեայի նախագահը չի ընդհատել իր արձակուրդը Նենսի Փելոսիի հետ հանդիպման համար

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը պաշտոնական հանդիպում չի ունենա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ, որը Թայվան կատարած սկանդալային այցից հետո ժամանել է Սեուլ։

Պետության ղեկավարը նախատեսում է սահմանափակվել Փելոսիի հետ կայանալիք հեռախոսազրույցով։
 
Ինչպես հաղորդվում է, ներկա պահին Յուն Սոկ Յոլը հնգօրյա արձակուրդում է և չի պատրաստվում դադարեցնել այն՝ հանուն Նենսի Փելոսիի հետ հանդիպման։ 
 
Սեուլում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը պետք է բանակցություններ վարի Հարավային Կորեայի Ազգային Ժողովի իր գործընկերոջ՝ Կիմ Ջին Պյոյի հետ։ Միևնույն ժամանակ իր այցի շրջանակներում Փելոսին նախատեսում է այցելել նաև Պանմունջոմ գյուղ, որտեղ կնքվել է միջկորեական զինադադարի պայմանագիրը։
 
Փելոսին Սեուլ է ժամանել օգոստոսի 3-ին։ Հարավային Կորեան դարձել է նրա ասիական շրջագայության հաջորդ կանգառը Թայվան կատարած այցից հետո, որը սուր բողոքի ալիք է բարձրացրել Չինաստանում։

  • Կիսվել: