Հաքերները հարձակվել են ԱՄՆ-ի, Ասիայի, Եվրոպայի երկրների ավելի քան 20 հազար կազմակերպությունների վրա
Հաքերները հարձակվել են ԱՄՆ-ի, Ասիայի, Եվրոպայի երկրների ավելի քան 20 հազար կազմակերպությունների վրա՝ օգտագործելով Microsoft Exchange փոստային համակարգը, տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ ԱՄՆ իշխանությունները կասկածներ ունեն, որ հարձակման հետևում կանգնած է Չինաստանը։
Հիշեցնենք, որ Microsoft-ի խոցելիության մասին ահազանգեր են հնչում անցած տարեվերջից. ընկերությունը շտապ կերպով թարմացրել էր ապահովման ծրագիրը հնարավոր հարձակումները կանխելու նպատակով, սակայն ուրբաթ օրվա դրությամբ հաքերներին հաջողվել է հասանելի դարձնել օգտատերերի 10 տոկոսի տվյալները։
Ըստ փորձագետների ենթադրության՝ այս հարձակումը, այդուհանդերձ, շրջանցել է կառավարական կառույցները և խոշորագույն ընկերությունները, սակայն հաքերներին, միևնույն է, հասանելի են դարձել Միացյալ Նահանգների փոքր բիզնեսի և վարկային կազմակերպությունների տվյալները։