շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
ՀԱՊԿ զորավարժությունները ցույց տվեցին անդամ երկրների տեսակետների միասնությունը սպառնալիքների հարցում. Կարտապալով

ՀԱՊԿ զորավարժությունները ցույց տվեցին անդամ երկրների տեսակետների միասնությունը սպառնալիքների հարցում. Կարտապալով

Տաջիկստանում շաբաթ օրն ավարտվել են ՀԱԿՊ հավաքական ուժերի ՛՛Մարտական եղբայրություն-2021՛՛ զանգվածային օպերատիվ-ռազմավարական զորավարժությունները: ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարար, Պետդումայի  պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կարտապալովը նշել է, որ դրանք ողջ աշխարհին ցույց են տվել անդամ երկրների տեսակետների միասնությունը առկա մարտահրավերների և սպառնալիքների առնչությամբ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Կարտապալովը, մասնավորապես, ասել է. ՛՛Անցկացված զորավարժությունները ցույց են տվել ՀԱՊԿ անդամ երկրների զորակազմերի միջև փոխգործակցության բարձր մակարդակը, ստորաբաժանումների և մարմինների կառավարման համահունչ լինելը, ուժերի և միջոցների օպերատիվ համատեղելիությունը, ինչպես նաև ցույց են տվել ողջ աշխարհին անդամ երկրների՝ առկա մարտահրավերների և սպառնալիքների վերաբերյալ տեսակետների միասնությունը՛՛:

Նրա խոսքով՝ զորավարժությունները նպաստել են մարտական համագործակցության ամրապնդմանը:

  • Կիսվել: