հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՀԱՊԿ-ը հնարավոր է համարում, որ Իրանը կպատասխանի Սպահանում ռազմական օբյեկտների վրա ԱԹՍ-ներով գրոհին

ՀԱՊԿ-ը հնարավոր է համարում, որ Իրանը կպատասխանի Սպահանում ռազմական օբյեկտների վրա ԱԹՍ-ներով գրոհին

Իրանական Սպահանում հունվարի վերջին տեղի ունեցած անօդաչուների հարձակումը ռազմական օբյեկտների վրա կհրահրի Իրանի պատասխան գործողությունները, ինչը կնպաստի տարածաշրջանում լարվածության աճին: Նման հայտարարություն է արել ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։ Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից:

«Այս տարվա հունվարի վերջին հասցված հարվածները, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, ինչպես նաև դիվերսիաները Իրանի ռազմական և ենթակառուցվածքային օբյեկտներում, ամենայն հավանականությամբ, կհրահրեն Իրանի պատասխան գործողությունները, ինչը կարող է նպաստել տարածաշրջանում լարվածության աճին», - ասել է Սիդորովը երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում։

Հունվարի 28-ին հարձակում է կատարվել Իրանի Սպահան նահանգում տեղակայված պաշտպանական ձեռնարկություններից մեկի վրա։ Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարության հայտարարության համաձայն՝ անօդաչու թռչող սարքերի գրոհը հաջողվել Է կասեցնել պաշտպանական համակարգերով, ոչ ոք չի տուժել, օբյեկտին հասցված վնասներն աննշան են:

  • Կիսվել: