ՀԱՊԿ-ը չի նախատեսում ավելացնել խաղաղապահ ուժերի թիվը. Զաս
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չի նախատեսում ավելացնել խաղաղապահ ուժերի թիվը, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է արագորեն մեծ խմբավորում տեղակայել։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ 2022 թվականին կազմակերպության գործունեության արդյունքների վերաբերյալ ամփոփիչ ասուլիսում:
«Խաղաղապահ ուժեր ավելացնելու պլաններ չկան, մենք կարծում ենք, որ ձևավորված կազմը, որում մոտ 3800 մարդ կա, բավարար է: Միևնույն ժամանակ, մենք շատ լավ հասկանում ենք, որ անհրաժեշտության դեպքում կարող ենք շատ արագ տեղակայել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մեծ խմբավորում, դրա համար մենք ունենք այն ամենը, ինչ պետք է»,- ասել է նա։
Մեկնաբանելով Ղրղզստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զորավարժությունների հետաձգումը` Զասը պարզաբանել է, որ պատրաստվում են դրանք անցկացնել ավելի ուշ։ Նրա խոսքով` 2022 թվականին նախատեսված իրադարձություններից միայն դրանք չեն կայացել` ղրղզական կողմի պահանջով։
«Այդ խնդրանքը պայմանավորված էր համապատասխան պայմանների բացակայության պատճառով։ Մենք դա կանենք, բայց մի փոքր ուշ»,- վստահեցրել է Զասը։


