հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը լարված է ու բարդ. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը լարված է ու բարդ. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտում իրավիճակը շարունակում է մնալ բարդ և լարված: Մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

«Իրավիճակը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում, ցավոք, բնութագրվում է որպես բարդ և լարված: Ռազմական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների հիմնական աղբյուրը արևմտյան որոշ վերնախավերի ապակառուցողական գործունեությունն է՝ խարխլելու իրավիճակը կազմակերպության շուրջ և դրա առանձին անդամ պետություններում», - Սիդորովի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը հավելել է, որ Արևմուտքը Ուկրաինային է վերապահել հակառուսական հենակետի դերը, և այդ երկիրը դարձել է ԱՄՆ-ի «զենքն» ընդդեմ Ռուսաստանի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները Հայաստանի փոխարեն կանցկացվեն Ղրղզստանում։

  • Կիսվել: