երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ՀԱՊԿ-ն չի կարող մի կողմ քաշվել. Լուկաշենկոն ՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հակամարտության մասին

ՀԱՊԿ-ն չի կարող մի կողմ քաշվել. Լուկաշենկոն ՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հակամարտության մասին

ՀԱՊԿ բոլոր անդամները պետք է համախմբվեն և համատեղ գործողություններ ձեռնարկեն։ Այս մասին հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն Անկախության պալատում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ հանդիպման ժամանակ:
 
Նրա խոսքով ՝ այժմ կազմակերպության առջև բավական մարտահրավերներ կան, ուստի Բելառուսը իր նախագահության շրջանում փորձելու է լուծել առկա խնդիրները։
«Հատկապես ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններում... Ես իզուր չեմ խոսում ձեր փորձի մասին։ Ձեր հիշողությունը հիանալի է: Դուք լավ գիտեք և՛ Կովկասը, և՛ Կենտրոնական Ասիան։ Այնտեղ մենք խնդիրներ ունենք», - Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է Sputnik Բելառուսը։
 
Նա առաջարկել է Իմանգալի Տասմագամբետովին փորձել լուծել դրանք և համախմբել ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներին, քանի որ նրա խոսքով` հիմա բարդ ժամանակներ են։
«Գուցե շատերը կարծում են, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հակամարտությունը մեր հակամարտությունը չէ կամ որ մենք կարող ենք մի կողմ քաշվել, բայց նման բան չի լինի։ Կգա ժամանակը (այն հեռու չէ, բառացիորեն վաղը), այն կպահանջի կողմնորոշվել, պետք է դիրքորոշում ունենալ», - հայտարարել Է Ալեքսանդր Լուկաշենկոն։
 
Ընդ որում, նա հստակեցրել է, որ երկրներին կոչ չի անում գործել` վնասելով սեփական ազգային շահերը, սակայն, ըստ նրա, անհրաժեշտ է հաշվի առնել ՀԱՊԿ-ում հարաբերությունների դաշնակցային բնույթը, ուստի պետք է կողմնորոշվել սեփական քաղաքականության հարցում, որպեսզի համատեղ գործեն։
ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը։
 

  • Կիսվել: