ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Համաշխարհային բանկը հաստատել է Իրանին 90 մլն դոլար վարկի տրամադրումը

Համաշխարհային բանկը հաստատել է Իրանին 90 մլն դոլար վարկի տրամադրումը

Իրանի ներդրումների և տնտեսական ու տեխնիկական աջակցության կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ չնայած ԱՄՆ-ի ընդդիմությանը և Սիոնիստական ​​ռեժիմի լոբբիին, Համաշխարհային բանկը հաստատել է Իրանին 90 մլն դոլար վարկի տրամադրումը՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար, գրում է parstoday.com-ը:

Ալի Ֆեքրին ասել է. «Համաշխարհային բանկը համաձայնել է վարկ տրամադրել Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարությանը՝ անտեսելով ԱՄՆ-ի և սիոնիստական ​​լոբբիի ջանքերը»։

Նրա խոսքով. «Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Առողջապահության նախարարությանն անհրաժեշտ դեղագորայքը և սարքավորումները գնում է ԱՀԿ-ն և ուղարկում Իրան»:

Ֆեքրին նշել է.«Այսպիսով բանկային փոխանցումների հետ կապված խնդիրներ չեն ծագի, իսկ պատժամիջոցներն անարդյունավետ կլինեն»: .

 

  • Կիսվել: