ՀԱՄԱՍ-ը վերահսկողություն է հաստատել Գազայի նկատմամբ. աղբյուր
ՀԱՄԱՍ-ը վերստին հսկողություն է հաստատել Գազայի վրա, թեև Իսրայելի հետ պատերազմում կրել է ծանր կորուստներ, գրում է BBC-ն։
Լրատվամիջոցը, մասնավորապես, նշում է. «Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ընթացքում վերջինիս լավ մարզված ստորաբաժանումները ջախջախվեցին և վերածվեցին պարտիզանական ստորաբաժանումների, իսկ ՀԱՄԱՍ-ի առաջնորդների մեծ մասը սպանվեց։ Գազայի շենքերն ու ենթակառուցվածքները մեծ մասամբ ավերվեցին, բնակչությունը ստիպված եղավ լքել տները, իսկ տնտեսական կյանքը կանգ առավ»:
Հաղորդվում է նաև, որ Գազայի հատվածի բնակիչները նշում են, որ ՀԱՄԱՍ-ը կրկին ամրապնդում է իր վերահսկողությունը անվտանգության, հարկային եկամուտների և պետական ծառայությունների նկատմամբ, ինչն իր հերթին հարցեր է առաջացնում խմբավորման երկարաժամկետ ռազմավարության և այն մասին, թե արդյո՞ք ՀԱՄԱՍ-ը պատրաստ է հրաժարվել զենքից և իշխանությունից, ինչպես պահանջվում է Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի երկրորդ փուլով:


