ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է ԱՄՆ նախագահի բանագնացի հետ Գազայի հատվածի հարցում համաձայնության գալու մասին

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է ԱՄՆ նախագահի բանագնացի հետ Գազայի հատվածի հարցում համաձայնության գալու մասին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Գազայի հատվածի վերաբերյալ համաձայնության է եկել ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ. ըստ այդմ՝ արմատականները պատրաստ են ազատ արձակել 10 իսրայելցի պատանդի և հանձնել մահացածներից մի քանիսի մարմինները, հաղորդում են Շարժումից։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «ՀԱՄԱՍ-ը համաձայնություն է ձեռք բերել Ուիթքոֆի հետ փոխըմբռնման ընդհանուր շրջանակի շուրջ, որը թույլ կտա մշտական ​​հրադադար հաստատել Գազայում, իսրայելական զորքերը դուրս բերել անկլավից և վերսկսել մարդասիրական օգնության առաքումն այնտեղ»։

Նշվում է նաև, որ այս պահին արմատականները «սպասում են վերջնական պատասխանի» իրենց առաջարկին։

  • Կիսվել: