կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածում ամերիկյան կողմի առաջարկած զինադադարի ծրագրին

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածում ամերիկյան կողմի առաջարկած զինադադարի ծրագրին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է Գազայի հատվածում ամերիկյան կողմի առաջարկած զինադադարի ծրագրին։ Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով շարժման ղեկավարության աղբյուրին, տեղեկա ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի առաջ քաշած նախաձեռնությունը նախատեսում է անկլավում ռազմական գործողությունների դադարեցում եւ տեղահանվածների աստիճանական վերադարձ իրենց տներ։ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մոտ օրերս կժամանի Կահիրե՝ քննարկելու գործարքի մանրամասներն ու դրա իրականացման ժամկետները։

Ինչպես հաղորդվում է՝ ՀԱՄԱՍ-ը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկությունը։

 

  • Կիսվել: