շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Հալեպում բռնությունները խաթարում են փոխըմբռնման հասնելու հնարավորությունները. սիրիացի քրդերի առաջնորդ

Հալեպում բռնությունները խաթարում են փոխըմբռնման հասնելու հնարավորությունները. սիրիացի քրդերի առաջնորդ

Սիրիացի քրդերի առաջնորդ Մազլում Աբդին հայտարարել է, որ Հալեպում բռնությունը խաթարում է Դամասկոսի կառավարության հետ բանակցությունները, քանի որ անցյալ տարի քրդական ուժերին երկրի կենտրոնական կառավարությանն ինտեգրելու վերաբերյալ համաձայնագրի իրականացումը կանգ է առել, տեղեկացնում է Ֆրանսպրես-ը:

Աբդին, մասնավորապես, ասել է. «Հալեպի թաղամասերում տանկերի և հրետանու տեղակայումը, անզեն քաղաքացիական անձանց ռմբակոծությունն ու տեղահանումը, ինչպես նաև քրդական թաղամասերը գրոհելու փորձերը բանակցային գործընթացի ժամանակ խաթարում են փոխըմբռնման հասնելու հնարավորությունները»։

Հաղորդվում է, որ ԱՄՆ աջակցությունը վայելող և քրդերի գլխավորած Սիրիական ժողովրդավարական ուժերը ղեկավարող Աբդին կիրակի այցելել է Դամասկոս՝ մարտյան համաձայնագրի իրականացման վերաբերյալ բանակցությունների համար, սակայն, ըստ պետական ​​լրատվամիջոցների, բանակցությունները որևէ շոշափելի արդյունք չեն տվել։

  • Կիսվել: