Հալեպի միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով հինգ մարդ է վիրավորվել
Իսրայելը օդային հարձակում է իրականացրել Հալեպի միջազգային օդանավակայանի վրա, ինչի հետևանքով այն շարքից դուրս է եկել, հայտնում է SANA-ն։
Ռազմական աղբյուրը հայտնել է. «Հոկտեմբերի 14-ին իսրայելական թշնամին Միջերկրական ծովից՝ Լաթաքիայից արևմուտք, օդային հարձակում է իրականացրել Հալեպի միջազգային օդանավակայանի վրա, որի հետևանքով այն վնասվել և շարքից դուրս է եկել»։
Աղբյուրը հավելել է, որ այս նոր հարձակումը հաստատում է իսրայելական օկուպացիոն կազմավորման հանցավոր ընթացքը, որն այժմ ակնհայտորեն երևում է Պաղեստինի ժողովրդի դեմ նրա շարունակական հանցագործություններում և անմեղ քաղաքացիների, այդ թվում՝ կանանց ու երեխաների զանգվածային սպանություններում:
Սա նաև հստակ վկայում է, որ այս ահաբեկչական թշնամին չի հարգում միջազգային օրենքներն ու նորմերը և իր հարձակումներով քաղաքացիական օդանավակայանների վրա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ինքն է ահաբեկչության աղբյուրը և տարածաշրջանում և, մասնավորապես, Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների ամենամեծ աջակիցը։
Ըստ Arabnews-ի, հրետակոծության հետևանքով հինգ մարդ է վիրավորվել։