Հակառակորդը պարբերաբար մարտավարական հաջողությունների է հասնում. Ուկրաինայի բանակի գլխավոր հրամանատար
Ուկրաինայի բանակի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ ռուսական զորքերը մարտավարական հաջողության են հասնում, հայտնում է Страна.ua-ն:
«Հակառակորդն ավելացնում է իր ուժերը՝ ներգրավելով զրահատեխնիկա, նոր ստորաբաժանումներ, ինչի արդյունքում պարբերաբար մարտավարական հաջողությունների է հասնում»,- ասել է Սիրսկին։
Նշվում է, որ ռուսական կողմն էլ իր հերթին ամփոփել է ուկրաինական կողմի մարդկային ու նյութատեխնիկական կորուստները և հայտարարել, որ հունվարից մինչ օրս Ուկրաինան 80 000 զինծառայող է կորցրել, 14 000 միավոր տարբեր սպառազինություններ, այդ թվում՝ 1200 -ից ավելի տանկ ու այլ զրահատեխնիկա։