կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հաջորդիվ ​​հարաբերությունների խզումն է. Վրաստանի դեսպանը՝ Ուկրաինան լքելու մասին

Հաջորդիվ ​​հարաբերությունների խզումն է. Վրաստանի դեսպանը՝ Ուկրաինան լքելու մասին

Կիևում Վրաստանի դեսպան Գեորգի Զաքարաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքը լքելու որոշումը վկայում է երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցման մասին։

Այն, որ Զաքարաշվիլին Վրաստան է վերադառնում հուլիսի 6-ին, հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ն։ «Սա նշանակում է դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցում։ Դրան հաջորդում է դիվանագիտական հարաբերությունների խզումը։

Ինձ համար գլխավոր խնդիրն էր լքել Ուկրաինայի տարածքը տվյալ ժամկետում, որը մենք պայմանավորվել էինք ուկրաինական կողմի հետ»,- ասել է դեսպանը «Իմեդի» հեռուստաընկերության եթերում: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հանձնարարել էր Զաքարաշվիլիին 48 ժամվա ընթացքում լքել երկիրը և խորհրդակցել Թբիլիսիի հետ Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ։

Նա կոչ էր արել Սաակաշվիլիին տեղափոխել Կիև՝ «անհրաժեշտ բուժման և խնամքի համար»։ Վրաստանի ԱԳՆ-ն այս պահանջն անվանել է հարաբերությունների սրման ծայրահեղ ձև։ Երկրների հարաբերությունները սրվեք են այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել են Վրաստանում վեց տարվա ազատազրկման դատապարտված Սաակաշվիլիի լուսանկարները, որոնցում նա գերհյուծված ու հիվանդ տեսք ունի։

  • Կիսվել: