երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Հաջորդ 24 ժամերը որոշիչ կլինեն Ուկրաինայի համար․ Զելենսկին՝ Բորիս Ջոնսոնին

Հաջորդ 24 ժամերը որոշիչ կլինեն Ուկրաինայի համար․ Զելենսկին՝ Բորիս Ջոնսոնին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ հաջորդ 24 ժամերը որոշիչ կլինեն Ուկրաինայի համար, գրում է unian.net-ը։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, վկայակոչելով Դաունինգ սթրիթի ներկայացուցչին, Ջոնսոնը Զելենսկուն հավաստիացրել է, որ Մեծ Բրիտանիան եւ նրա դաշնակիցները կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի երաշխավորեն, որ պաշտպանական օգնությունը կհասնի Ուկրաինային, ասված Է մամուլի քարտուղարի հայտարարության մեջ:

Ջոնսոնը նաեւ հավելել է, որ իր երկիրն Ուկրաինային կփոխանցի լրացուցիչ 40 միլիոն ֆունտ ստերլինգ: Այդ գումարը կուղղվի ուկրաինացիների բժշկական նյութերին։

  • Կիսվել: