երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Հաջիևը հանդիպել է Իրանի փոխարտգործնախարարի հետ

Հաջիևը հանդիպել է Իրանի փոխարտգործնախարարի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեի հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ համագործակցության և տարածաշրջանային օրակարգի շուրջ։

Ավելի վաղ Խաթիբզադեն Բաքվում Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնում կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել էր, որ Թեհրանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությունը:

Վերջինիս խոսքով՝  Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարող է միջնորդ հանդիսանալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում:

«Կարծում եմ, որ այս հարցը նույնպես կարտացոլվի երկու երկրների ամենօրյա շփումներում»,- հավելել է նա։

  • Կիսվել: