երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գուտերեշը ծրագրում է Լավրովի, Էրդողանի ու Զելենսկիի հետ քննարկել հացահատիկի գործարքի ապագան

Գուտերեշը ծրագրում է Լավրովի, Էրդողանի ու Զելենսկիի հետ քննարկել հացահատիկի գործարքի ապագան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ծրագրում է քննարկել հացահատիկի գործարքի ապագան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի,  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հաջորդ շաբաթ՝ բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, նշել է. «Հաջորդ շաբաթ ես կընդունեմ նախագահ Զելենսկիին, նախագահ Էրդողանին, նախարար Լավրովին, և այդ հարցը (հացահատիկի գործարքի մասին - խմբ.) կլինի քննարկման սեղանի վրա»:

Նշենք, որ սեպտեմբերի 19-26-ը տեղի կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի նիստերի շաբաթը։

 

  • Կիսվել: