կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Գուտերեշը պատրաստ է հանդիպել Լավրովի հետ

Գուտերեշը պատրաստ է հանդիպել Լավրովի հետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պատրաստ է հանդիպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ապրիլին Նյու Յորք կատարած այցի ժամանակ, եթե նման խնդրանք լինի ռուսական կողմից։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
 
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կնախագահի ապրիլին։ Սպասվում է, որ Լավրովը կմասնակցի ԱԽ մի շարք նիստերի։
Պատասխանելով այն հարցին, թե նախատեսում է արդյոք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպել Լավրովի հետ, Դյուժարիկն ասել է. «Եթե նա գա Նյու Յորք, եւ հանդիպման խնդրանք լինի, իհարկե, գլխավոր քարտուղարը կհանդիպի նրա հետ»: «Գլխավոր քարտուղարը կշարունակի խոսել ցանկացածի հետ՝ շարունակելով կատարել իր աշխատանքը»,- հավելել է նա։

  • Կիսվել: