կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գուտերեշը կոչ է արել երկրներին չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին

Գուտերեշը կոչ է արել երկրներին չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել երկրներին խոստանալ չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին։

«Ես կոչ եմ անում բոլոր անդամ պետություններին հավատարիմ մնալ ՄԱԿ-ի կանոնադրության եւ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի տեսլականին եւ արժեքներին, պահպանել միջազգային իրավունքը»,- ասել է Գուտերեշը:

Նա կոչ է արել երկրներին խաղաղ ճանապարհով լուծել վեճերը՝ առանց սպառնալիքի կամ ուժի կիրառման։ «Կոչ եմ անում ճանաչել եւ խթանել բոլոր մարդկանց հավասար իրավունքները։ Պարտավորվել չմիջամտել ներքին գործերին, ժողովուրդների ինքնորոշմանը եւ անդամ երկրների ինքնիշխան իրավահավասարությանը»,- ընդգծել է նա։

Գուտերեշը հույս է հայտնել, որ անդամ երկրները կաջակցեն ՄԱԿ-ի ջանքերին՝ ուղղված օրենքի գերակայությանն ամենուր, այդ թվում՝ Անվտանգության խորհրդում։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: