չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Գուտերեշը խոսել է Ուկրաինայում այս պահին խաղաղության հասնելու անհնարինության մասին

Գուտերեշը խոսել է Ուկրաինայում այս պահին խաղաղության հասնելու անհնարինության մասին

Ուկրաինայում խաղաղության հասնելն այս պահին գրեթե անհնար է: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Ըստ նրա՝ այս պահին չկա որևէ հնարավորություն, պայման, որը կնպաստի խաղաղության հաստատմանը, բանակցությունների վերսկսմանը, գլոբալ հրադարարին:

Գուտերեշը, սակայն, նշել է, որ երկխոսություն կա երկու կողմերի հետ՝ կոնկրետ խնդիրների լուծման համար։ Նրա խոսքով՝ կարևոր ձեռքբերում էր Սև ծովով Ուկրաինայից հացահատիկի, իսկ Ռուսաստանից՝ սննդամթերքի ու պարարտանյութի արտահանման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը:

 

  • Կիսվել: