երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գուդաուրիում փրկարար ուղղաթիռը բախվել է ժայռին և պայթել (տեսանյութ)

Գուդաուրիում փրկարար ուղղաթիռը բախվել է ժայռին և պայթել (տեսանյութ)

Գուդաուրիում կործանված ուղղաթիռում եղել է վեց մարդ: Այդ մասին հայտնել է Վրաստանի հանրային հեռարձակողը, գրում է akhaltskha.net-ը:

Նշված տեղեկությունը, սակայն, դեռ պաշտոնապես չի հաստատվել։ ՆԳՆ-ի տեղեկություններով՝ ինքնաթիռում, բացի անձնակազմից, եղել են փրկարարներ և բուժաշխատողներ։ Գերատեսչության տվյալով՝ փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Գուդաուրիում սահմանային ոստիկանության ուղղաթիռի վթարով պայմանավորված արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 94-րդ կիլոմետրին: Այդ մասին էլ հայտնել են Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից։ «Ճանապարհը փակ կլինի մինչև փրկարարական աշխատանքների ավարտը»,- հայտնել են գերատեսչությունից։

  • Կիսվել: