երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գրոսին հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգային գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնություն կլինի

Գրոսին հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգային գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնություն կլինի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ ցանկանում է կրկին հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նա հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ հնարավոր կլինի ընդհանուր հայտարարի գալ Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգային գոտու ստեղծման հարցում:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ արդյունավետ քննարկումներ է ունեցել, և հիմա անհրաժեշտ է շարունակել քննարկումները:

  • Կիսվել: