Գորբաչովն անդրադարձել է վաշինգտոնյան անկարգություններին
Վաշինգտոնում Կապիտոլիումի գրոհումն ու անկարգությունները հարցականի տակ են դրել ԱՄՆ-ի ՝ որպես պետության հետագա ճակատագիրը։ Այս մասին ասել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը, տեղեկացնում է EADaily-ն։
Գորբաչովը, մասնավորապես, ասել է. ՛՛Կոնգրեսի շենքի վրա գրոհն ակնհայտորեն նախապես ծրագրված է եղել, և պարզ է՝ ում կողմից։ Նրանց խնդիրը պարզ է, բայց միայն առաջին հայացքից։ Անկարգությունները հարցականի տակ են դրել ԱՄՆ-ի՝ որպես պետության հետագա ճակատագիրը՛՛։
Նա նաև վստահություն է հայտնել, որ հասարակությունն իրավիճակը կկարողանա վերլուծել միայն ժամանակի ընթացքում: Ըստ ԽՍՀՄ նախկին նախագահի՝ աշխարհում սպառազինությունների մրցավազքն աստիճանաբար կդադարի, և ՛՛երկրները կանցնեն լիցքաթափման՛՛:
՛՛Մարդիկ, ովքեր պատերազմ չեն ուզում, կմիավորվեն, և նրանց ղեկավարները պետք է ելք գտնեն՛՛,-ասել է նա:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: