ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Գորբաչովի մահվան կապակցությամբ Հայաստանում ՌԴ դեսպանատանը ցավակցական գիրք կբացվի

Գորբաչովի մահվան կապակցությամբ Հայաստանում ՌԴ դեսպանատանը ցավակցական գիրք կբացվի

ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանն այսօր կբացվի ցավակցական գիրք, հաղորդում է դիվանագիտական առաքելության մամլո ծառայությունը:
 
Նշվում է, որ գրքում գրառումներ հնարավոր կլինի թողնել այսօր` ժամը 12:00-ից մինչև 17:00-ը: Ցավակցությունները կարող են նաև ուղարկվել էլեկտրոնային փոստով [email protected].
ԽՍՀՄ նախկին նախագահը մահացել է օգոստոսի 30-ին ծանր և երկարատեւ հիվանդությունից հետո, նա 91 տարեկան էր:
Միխայիլ Գորբաչովը ծնվել է 1931 թվականի մարտի 2-ին։ Նա եղել է ԽՄԿԿ Կենտկոմի վերջին գլխավոր քարտուղարը(1985-1991)։ Նա ԽՍՀՄ պատմության մեջ միակ նախագահն է (1990-1991)։

  • Կիսվել: