Ղրիմի մշակույթի նախարարը հայհոյել է տեսակոնֆերանսի ժամանակ՝ կարծելով, թե խոսափողն անջատված է (տեսանյութ)
Ղրիմի մշակույթի նախարար Արինա Նովոսելսկայան տեսակոնֆերանսի ժամանակ չի անջատել խոսափողը և հայհոյել է՝ ընդհատելով Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի ելույթը:
Նշենք, որ այդ ժամանակ տեղական «Ղրիմ 24» հեռուստաալիքն ուղիղ եթերով հեռարձակում էր շինարարական ոլորտի վերաբերյալ հանդիպումը:
«Արինա Վադիմովնա, հանգստացեք, ի՞նչ է կատարվում այդտեղ: Ցնդե՞լ եք, ի՞նչ է»,- մշակույթի նախարարի հայհոյանքին պատասխանել է Ակսյոնովը և Ղրիմի փոխվարչապետ Միխայիլ Նազարովին հանձնարարելլ անցկացնել «ծառայողական քննություն»:
Նովոսելսկայան արդարացել է և մի քանի անգամ ներողություն խնդրել իր գործընկերներից, այնուհետև շարունակել հանդիպումը՝ ասես ոչինչ չի պատահել:
Մանրամասները՝ տեսանյութում.