ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ղրղզստանը և Տաջիկստանը կրկին պայմանավորվել են դադարեցնել կրակը սահմանին

Ղրղզստանը և Տաջիկստանը կրկին պայմանավորվել են դադարեցնել կրակը սահմանին

Ղրղզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչները կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են դադարեցնել զինված բախումները սահմանին։ Այս մասին ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայությունը։

 

Կողմերի ներկայացուցիչները մի քանի անգամ փորձեր են արել պայմանավորվել բախումների դադարեցման մասին, սակայն արդյունքում զինված հակամարտությունը շարունակվել է։

 

Ինչպես պնդում է ղրղզական կողմը՝ ուրբաթ առավոտյան Տաջիկստանի կողմից սկսվել է ղրղզական սահմանապահ ջոկատների գնդակոծումը Էկի Տաշ, չիր Դոբո, Կում-Մազար, Կուլունդու, Մաքսատ, Ժան-Ժեր եւ Օրտո-բոզ բնակավայրերում, ինչպես նաեւ «Սամարղանդեկ» ուղեկալի վրա: Հրթիռակոծման են ենթարկվել Բաթքենն ու նրա օդանավակայանը։ Վիրավորվել է Ղրղզստանի 42 զինծառայող և քաղաքացիական անձ։ Դուշանբեի տվյալներով՝ հարվածների են ենթարկվել շուրջ 10 բնակավայրեր։

Երկու պետությունների սահմանին իրավիճակը սրվել է սեպտեմբերի 14-ին։ Ղրղըզական կողմի վարկածով՝ տաջիկ սահմանապահները չորեքշաբթի ներխուժել են Ղրղզստանի Բատկենի շրջանի Բուլակ-Բաշի տեղանքի սահմանակետ և մարտական դիրքեր գրավել: Ի պատասխան տարածքից հեռանալու պահանջին ՝ Տաջիկստանի սահմանապահները կրակ են բացել, որից հետո փոխհրաձգություն է սկսվել։ Մի քանի ժամ անց զինված բախումներ են տեղի ունեցել նաև Բատկենի մարզի Սայ և Պասկայի Արիկ բնակավայրերում: Երեկոյան փոխհրաձգությունը դադարել է։ Ղրղզական կողմը հայտնել է երկու վիրավոր զինծառայողների և երեք տուժած քաղաքացիական անձանց մասին:

  • Կիսվել: