շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրադրությունը կայունացել է

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրադրությունը կայունացել է

Ղրղզստանի զորքերի լրացուցիչ զորակազմը հեռացել է Տաջիկստանի հետ սահմանից, սահմանին իրադրությունը կայունացել է: Այս մասին հայտնել են հանրապետության սահմանապահ գերատեսչության մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Ղրղզստանի սահմանապահ ծառայությունից հայտնել էին, որ ղրղզատաջիկական սահմանին իրավիճակը սրվել է Բատկեն-Իսֆանա ճանապարհի փակման պատճառով: Ղրղզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչների բանակցություններից հետո ճանապարհահատվածը բացվել է, սակայն երկու երկրների սահմանապահ զորքերի ստորաբաժանումների միջև փոխհրաձգություն է սկսվել:

Հունվարի 28-ին Բիշքեկն ու Դուշանբեն համաձայնության են եկել սահմանին ամբողջական հրադադարի վերականգման շուրջ:

 

  • Կիսվել: