շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ղազախստանը հայտարարել է, որ առայժմ ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ չի ներկայացնի, Ռուսաստանից արձագանքել են

Ղազախստանը հայտարարել է, որ առայժմ ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ չի ներկայացնի, Ռուսաստանից արձագանքել են

Մոսկվան հարգանքով է վերաբերվում Աստանայի մոտեցմանը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ղազախստանի նախագահի խորհրդական Բերիկ Ուալիի հայտարարությունն, ըստ որի Ղազախստանի իշխանությունները առայժմ ձեռնպահ կմնան ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ ներկայացնելուց։

«Ամենայն հարգանքով ենք վերաբերվում․ Ղազախստանը մեր բարեկամն է, ռազմավարական գործընկերը, մեր դաշնակիցը, մենք գնահատում ենք մեր հարաբերությունները։ Ղազախստանն ինքն է որոշում այս կամ այն կազմակերպությունում իր մասնակցության ձևաչափը»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Ռուսաստանում, այնուհանդերձ, սպասում են Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի մասնակցությանը Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։

  • Կիսվել: