չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Ղազախստանում վերականգնվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը

Ղազախստանում վերականգնվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը

Ղազախստանի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը և բոլոր հաստատությունները, բացառությամբ բանկերի և հանրային սպասարկման կենտրոնների, բնականոն աշխատում են: Այս մասին տեղեկացնում է Sputnik Ղազախստանը։

Նշվում է, որ ցուցարարները սկսել են ցրվել Ղազախստանի Աքթաու քաղաքի հրապարակից:

Քաղաքում, սակայն, չեն աշխատում խանութները, բանկոմատներից կանխիկացնելը հնարավոր չէ, և չկա ինտերնետ:

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին՝ պայմանավորված հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմամբ։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել։

Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են ուղարկվել Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բելառուսի զինվորականները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրապարակ են բերվել զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ, ինչպես նաև զինված ուժերով բեռնատարներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 50 միավոր տեխնիկա։ Կարգուկանոնի հաստատման ժամանակ վիրավորվել է 317 ոստիկան, Ազգային գվարդիայի զինվորականներ, զոհվել է 12 մարդ, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով 

  • Կիսվել: