չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Ղազախստանում ցույցերին մասնակցելու համար օտարերկրացիներ են ձերբակալվել

Ղազախստանում ցույցերին մասնակցելու համար օտարերկրացիներ են ձերբակալվել

Ցույցերի և անկարգությունների ողջ ընթացքում Ղազախստանում ոստիկանական բաժանմունքներ է տեղափոխվել 4266 մարդ, որոնց շարքում կան օտարերկրացիներ։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով հանրապետության ՆԳՆ-ին։

Ալմաթիի մարզի գյուղերից մեկում ձերբակալվել է ավելի քան 100 մարդ։ Նախնական տվյալներով՝ ձերբակալվածները հարևան պետության քաղաքացիներ են, ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Իրավապահները Ժամբիլի մարզի բնակավայրերից մեկում գտել են զենքի պահոցներ, ներառյալ ինքնաձիգներ և ատրճանակներ։
Նշվում է, որ Ալմաթիի տեխնիկական սպասարկման կայաններից մեկում առգրավվել են փամփուշտներ, զինամթերք և գողացված գույք։ Փաստի առթիվ նախաքննություն է իրականացվում։

  • Կիսվել: