երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ղազախստանի սահմանին զինված մարդկանց են ձերբակալել

Ղազախստանի սահմանին զինված մարդկանց են ձերբակալել

Ղազախստանի ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաեւը հայտարարել է, որ մոտ 300 զինված մարդ է ձերբակալվել պետական սահմանը հատելու փորձի ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով նրա օպերատիվ շտաբին։

Նշվում է, որ Ղազախստանի ոստիկանությունը բերման է ենթարկել մոտ 300 մարդու, ովքեր փորձել են ավտոմոբիլային ճանապարհով եւ ոտքով լքել երկիրը։ «Նրանց մոտից առգրավվել է հրազեն, գողացված նյութական արժեքներ, այդ թվում՝ բջջային հեռախոսներ եւ խոշոր չափի գումարներ՝ ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան արժույթով»,- նշել են գերատեսչությունից։

  • Կիսվել: