Ղազախստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ կոչնչացնի նրանց, ովքեր կհրաժարվեն զենքը վայր դնել
Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անկարգությունների մասնակիցները, ովքեր կդիմադրեն զենքերը վայր դնելու պահանջներին, կոչնչացվեն: Այս մասին տեղեկաղցնում է Sputnik Ղազախստանը։
Նշվում է, որ Ղազախստանի շրջաններում ուժեղացվել է ոստիկանների եւ ազգային գվարդիայի ջոկատների պարեկությունը, տեղադրվել են անցակետեր, իրավախախտները ձերբակալվում են, հանցագործները հայտնաբերվում եւ բերման են ենթարկվում: