ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ղազախստանի մայրաքաղաքը կրկին ստացավ Աստանա անունը

Ղազախստանի մայրաքաղաքը կրկին ստացավ Աստանա անունը

Ղազախստանի նախագահ  Կասիմ Ժոմարտ Տոկաևը ստորագրել է սահմանադրական փոփոխությունների նախագծերը նախագահության յոթ տարի ժամկետի և մայրաքաղաք Նուր-Սուլթանը Աստանա վերանվանելուվերաբերյալ։

Այս մասին սեպտեմբերի 17-ին հայտնել են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Այսպիսով, Ղազախստանի մայրաքաղաքը կրկին պաշտոնապես ստացավ Աստանա անունը։ Մինչ այդ քաղաքը կոչվում էր Նուր-Սուլթան։

Սեպտեմբերի 16-ին Ղազախստանի խորհրդարանը նիստում հավանություն է տվել Սահմանադրության մեջ փոփոխություններին՝ նախագահության յոթ տարի ժամկետով և մայրաքաղաքի նախկին անվանումը վերադարձնելու վերաբերյալ:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 15-ին, Նուր-Սուլթանի տեղական ներկայացուցչական մարմնի պատգամավորները կողմ էին արտահայտվել մայրաքաղաքը Աստանա վերանվանելուն։ Միաժամանակ հաղորդվել է, որ Ղազախստանի մայրաքաղաքի բնակիչներն իրենք են հանդես եկել մայրաքաղաքը Աստանա վերանվանելու կոչով։

Քաղաքը Աստանայից վերանվանվել է Նուր-Սուլթան 2019 թվականին։

  • Կիսվել: