երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ղազախստանի անվտանգության աշխատակիցների շրջանում զոհերի թիվը հասել է 18-ի

Ղազախստանի անվտանգության աշխատակիցների շրջանում զոհերի թիվը հասել է 18-ի

Ղազախստանում անկարգությունների հետևանքով անվտանգության աշխատակիցների զոհերի թիվը հասել է 18-ի, 748-ը վիրավորվել են, ձերբակալվել է 2298 մարդ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ավելի վաղ զգուշացրել էր, որ իշխանությունները ամենախիստ միջոցները կձեռնարկեն ցուցարարների նկատմամբ, քանի որ անկարգությունների հետևանքով իրավապահներ են զոհվել և տուժել են։

Ավելի վաղ հաղորդվում էր 12 զոհի և 353 վիրավորի մասին։

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին՝ պայմանավորված հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմամբ։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել։

Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են ուղարկվել Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բելառուսի զինվորականները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրապարակ են բերվել զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ, ինչպես նաև զինված ուժերով բեռնատարներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 50 միավոր տեխնիկա։ Կարգուկանոնի հաստատման ժամանակ վիրավորվել է 317 ոստիկան, Ազգային գվարդիայի զինվորականներ, զոհվել է 12 մարդ, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը։

  • Կիսվել: